Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 32-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 ապրիլի 2022 թվականի N 32-Ա

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՇԵՆՔԸ, ՊԱՀԵՍՏԸ, ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԵՎ ԾԱԾԿԸ ՀՈՂԱՄԱՍՈՎ <<ԷԿՈ ԳԱՐԴԵՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ>> ՍՊԸ-ԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

Համայնքի ավագանին որոշում է`

1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր 19 փողոց, թիվ 7/1 հասցեում գտնվող 1454.1ք.մ մակերեսով արտաքին և 1293.53 ք.մ մակերեսով ներքին չափերով հյուրանոցի շենքը, պահեստը, արտադրամասը և ծածկը՝ 1558795 /մեկ միլիոն հինգ հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 4194.1 ք.մ մակերեսով հողամասը՝ 1153648 /մեկ միլիոն հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, որից՝ 2226.15ք.մ մակերերեսը՝ 315891/երեք հարյուր տասնհինգ հազար ութ հարյուր իննսունմեկ/ՀՀ դրամ, իսկ 1967.95ք.մ մակերերեսը՝ 837757/ութ հարյուր երեսունյոթ հազար յոթ հարյուր հիսունյոթ/ՀՀ դրամ կադաստրային արժեքներով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝  <<Էկո Գարդեն արտադրական կորպորացիա>> ՍՊԸ-ին:

2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:


Կողմ -9

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀԱՅՐԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner