Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2021թ. սեպտեմբերի 30-ի N 1/փ-73-288 դրական եզրակացությունը և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող 0.02 հա մակերեսով՝ 11-045-0272-0148 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, որպես էներգետիկայի կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ կապի գործառնական նշանակության հողեր:
2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |