Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացու 1957/Դ/25 դիմումը և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Չինչին, 4 փողոց, 4 ակումբ հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի թիվ 5 սենյակը՝ 27.14 ք.մ մակերեսով, կիսանկուղային հարկի թիվ 1 սենյակը՝ 15.84 ք.մ մակերեսով, ընդհանուր՝ 42.98 ք.մ մակերեսով,առանց մրցույթի, վարձակալությամբ, 5 տարի ժամկետեվ, ամսական՝ 22 000 /քսաներկու հազար/, տարեկան՝ 264 000 /երկու հարյուր վաթսունչորս հազար/ ՀՀ դրամով, տրամադրել Հովհաննես Էդիկի Գյուրջինյանին՝ արտադրական գործունեություն իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 /երեք/ ամսվա ընթացքում վարձավճարը չվճարելու դեպքում միակողմանի լուծարել պայմանագիրը:
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |