Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի, Չինարի գյուղի վարչական սահմաններում գտնվող հանայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկներ, պտղատու այգին (կորիզավոր)՝ 0.3663 հա մակերեսով, ծածկագիրը` 11-051-0005-0009, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Սահմանել 0.3663 հա մակերեսով բազմամյա տնկարկներ, պտղատու այգու (կորիզավոր) տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 19000 /տասնինը հազար/ՀՀդրամ: |