Ղեկավարվելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանի , <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի դրույթներով,
Որոշում եմ՝
1.2025թ. մայիսի երկուսին Բերդի համայնքապետարանում անցկացնել մրցույթ/հարցազրույց/՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հետևյալ թափուր պաշտոնններ զբաղեցնելու համար.
1)ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի <<Վ.Կ.Աղբյուրի մանկապարտեզ>>համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, ժամը՝ 9:30-ին:
2)ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի <<Նորաշենի մանկապարտեզ>>համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, ժամը՝ 11:00-ին:
3)ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի <<Չորաթանի մանկապարտեզ>>համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, ժամը՝ 12:30-ին:
4)ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի <<Այգեձորի մանկապարտեզ>>համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, ժամը՝ 14:00-ին:
2.Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների մրցույթի/հարցազրույցի/ անցկացման պատասխանատվությունը դնել աշխատակազմի քարտուղարի ժ/պ Մ. Ապրեսյանի վրա: