Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հոկտեմբերի 2024 թ.

ԴԱՎԻԹ ՄՀԵՐԻ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդմածի 1 մասի 8 րդ կետով և հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 10 սեպտեմբեր 2024 թվականի N 379-Ա որոշումը, որոշում եմ՝

1. Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող Դավիթ Մհերի Մեժլումյանի սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաքում գտնվող 11-002-0086-0015 ծածկագրով, 0.15 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողամասին՝ ընդլայնման նպատակով, 11-002-0086-0024 ծածկագրով 0.06432 հա մակերեսով գյողատնտեսական նշանակության վարելահողը 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Դավիթ Մհերի Մեժլումյանին:

2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Դավիթ Մհերի Մեժլումյանի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Մհերի Մեժլումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Բադալյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner