Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդմածի 1 մասի 8 րդ կետով և հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 10 սեպտեմբեր 2024 թվականի N 379-Ա որոշումը, որոշում եմ՝
1. Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող Դավիթ Մհերի Մեժլումյանի սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաքում գտնվող 11-002-0086-0015 ծածկագրով, 0.15 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողամասին՝ ընդլայնման նպատակով, 11-002-0086-0024 ծածկագրով 0.06432 հա մակերեսով գյողատնտեսական նշանակության վարելահողը 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Դավիթ Մհերի Մեժլումյանին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Դավիթ Մհերի Մեժլումյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Մհերի Մեժլումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: