Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 217-Ն որոշման և հիմք ընդունելով <<Արտուշ Նավասարդյան Հրանտի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 01-ի N 2529/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Արտուշ Նավասարդյան Հրանտի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Ստ. Թումանյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող 36 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 269 կցվում է):
2.<<Արտուշ Նավասարդյան Հրանտի>>անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Արտուշ Նավասարդյան Հրանտի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: