Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով և հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ինչպես նաև հիմք ընդունելով Բերդի ավագանու 12 սեպտեմբերի 2023 թվականի N 172-Ա որոշումը
որոշում եմ՝
1.Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Այգեձոր գյուղի,10 փողոց, 14 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասերից 0.02754 հա մակերեսով հողամասը՝ 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Անդրանիկ Սարգսի Ջառահյանին, որպես Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Այգեձոր գյուղի,12 փողոց, 14/1 հողամաս հասցեում գտվող Անդրանիկ Սարգսի Ջառահյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի ընդլայման տարածք:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: