Ղեկավարվելով <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ, 76 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-014-0006-0015 ծածկագրով, N 22042024-11-0081 վկայականի համարով անշարժ գույքից առանձնացնել 0.08631 հա մակերեսով անշարժ գույք և առանձնացված գյուղ Արծվաբերդ 76/2 հողամաս հասցեում գտնվող, 0.08631 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը, որպես առանձին միավոր վերագրանցել Բերդ համայնքի անունով:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: