Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ենթակայության համայնքային հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը`համաձայն հավելվածների:
2.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 01 դեկտեմբերի 2020 թվականի N 58-Ա որոշումը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 03-ից: |