Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Արծվաբերդ գյուղ, 1-ին փողոց 25/2 հողամաս հասցեում գտնվող 11-014-0078-0028 ծածկագրով, 0.0214 հա ընդհանուր մակերեսով հողամասը, առանց մրցույթի, 20 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Սիմոնյան>> կրթական հիմնադրամին՝ կրթական գործունեություն ծավալելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |