Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 0
 

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի <<ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 221-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, 

Բերդ համայնքիավագանին որոշում է`

ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2024 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 221-Ա որոշման մեջ և հավելվածներում 1 – ում2 – ում և 6-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝

Համաձայն 30 հոկտեմբերի 2024 թվականի Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի և Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարին փոխարինող Ասքանազ Բաբլումյանի միջև կնքված թիվ Բ-ԴՄ-2024   պայմանագրի թիվ մեկ համաձայնագրի՝ Մարզպետի աշխատակազմը դրամաշնորհի ձևով, հիմքընդունելով  ՀՀ կառավարության15.07.2021թ. թիվ 1169-Նորոշումը 3965,0 հազար  (Երեք միլիոն ինը հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ ֆինանսական միջոց է տրամադրում Համայնքին՝ սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զինծառայող ծնողի երեխաների նախադպրոցական կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման նպատակով:

Հետևաբար, վերոհիշյալ գումարը ավելացնել բյուջեի եկամտային մասի Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ հոդվածում (տող 1393), իսկ ծախսային մասում՝ Նախադպրոցական կրթություն հոդվածում (Հավելված 2, տող 2911, 09.01.01., Հավելված 6, 09.01.01., հոդված 4637):

Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝ 3565.0 հազար դրամով և հաստատել.

ա) եկամուտների մասով՝ 1690434.7 հազար դրամ,
բ) ծախսերի մասով՝ 1872335,4   հազար դրամ,


ԲԱԺՆԻ ՊԵՏ Ժ/Պ                       
ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(120.64 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner