Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր, 9 փողոց, 4 փակուղի, 1/1 հողամաս հասցեում գտնվող, 11-010-0042-0030 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00977 հա մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար:
2. Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 17 ապրիլի 2025 թվականի N 46-Ա որոշումը:
3.Մեկնարկային գինը սահմանել`180 000 /մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ: |