Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 55/2025թ վկայագիրը՝ տրված 26.03.2025թ.-ին, «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից և հաշվի առնելով 11.10.2024թ. կազմված չափագրման արդյունքները որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ, 14 փողոց, 1 նրբանցք, 1 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը՝ 71.93 ք.մ ընդհանուր մակերեսով, կառուցված 1970թ. և օրինական հատկացված 11-014-0057-0019 ծածկագրով, 0.06 հա մակերեսով տնամերձ հողամասը և դրան կից 0.0264հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Վալերիկ Հայկազի Դավթյանի, ծնված՝ 09.12.1975թ., Վանիկ Հայկազի Դավթյանի, ծնված՝ 27.02.1966թ., Վիկտոր Հայկազի Դավթյանի, ծնված՝ 26.11.1970թ., սեփականությունները:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սեփականատերերի կողմից:
3. 44.98 ք.մ ընդհանուր մակերեսով ներքին չափերով շինությունները՝ բնակելի տունը և հենապատը հաշվառել որպես ինքնակամ շինություններ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: