Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով և հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37 հոդվածի 1-ին մասով, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
|
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Մաշտոցի փողոց, 22/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասերից 0.00054հա մակերեսով հողամասը 27000 /քսանյոթ հազար/ ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Գագիկ Էդիկի Խաչատրյանին, 11-002-0060-0095 կադաստրային ծածկագրով հողամասին ընդլայնման նպատակով տարածք տրամադրելու համար:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
3.ՈՒժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 22 հունվարի 2024 թվականի N 255-Ա որոշումը:
|
|