Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է ՝ 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, Լևոն Բեկի փողոց, 5 շենք հասցեում գտնվող վարչական շենքի չորրորդ հարկի N 18 սենյակը՝ 19.20 ք.մ մակերեսով անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին՝ Բերդ համայնքում անվճար իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: |