Ղեկավարվելով ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-4 համակցված տարածական փաստաթղթերը հաստատելու մասին Տավուշի մարզպետի 06.08.2018թ. N 98-Ա որոշումով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 14.03.2016թ. N 12-րդ կետով, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ. հունիսի 1-ի N 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով և <<ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշմամբ, ինչպես նաև <<Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ՝
1.Բերդ համայնքի Չինարի գյուղի վարչական սահմաններում գտնվող Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող 11-051-0189-0001 ծածկագրով, 0.22705 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական նշանակության վարելահողից, գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկների, պտղատու այգու (կորիզավոր), հողատեսքի գնահատման չորրորդ խումբ։
2.Բերդ համայնքի Չինարի գյուղի վարչական սահմաններում գտնվող Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող 11-051-0189-0001 ծածկագրով 0.22705 հա մակերեսով հողամասը գրանցել Բերդ համայնքի անունով:
3.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 22.10.2024 թվականի 1739-Ա որոշումը:
4․ Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: