Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1 խանութ հասցեում գտնվող N1 սենյակը ՝ 13,2 ք.մ մակերեսով, առանց մրցույթի, վարձակալությամբ, ամսական 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, տարեկան 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, 10 տարի ժամկետով, , տրամադրել Էդգար Յուրիկի Ապրեսյանին որպես արագ սննդի կետ շահագործելու նպատակով:
2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշմանընդունմանմասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |