Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-002-0313-0054 ծածկագրով 0.01702 հա մակերեսով, 11-002-0313-0053 ծածկագրով 0.04921 հա և 11-002-0313-0052 ծածկագրով 0.07921 հա մակերեսով վարելահողերը աճուրդով օտարելու համար:
2. Մեկնարկային գինը սահմանել` 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: |