Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի կոմունալ տնտեսության սպասարկման համար մեքենասարքավորումների ձեռքբերում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին:
2.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրը իրականցնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: