Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 10 սեպտեմբերի 2024 թվականի N 401-Ա որոշումը, որոշում եմ`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Նավուր բնակավայրում կառուցված գազաֆիկացման համակարգի գազատար խողովակը՝ D=63.0մմ, L=1275.2մ տվյալներով, սեփականության իրավունքի վկայական՝ N13112023-11-0040, գույքը ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
2․ Բերդ համայնքի գույքացանկում ընդգրկված գազատար խողովակը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տավուշի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին (ԳԳՄ), ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրի գազաֆիկացման և գազամատակարարման նպատակով:
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։