Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական և հողաշինարարական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հաշվի առնելով 24.02.2025թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Հաստատել Տավուշի մարզի, Բերդ համայնք, գյուղ Այգեպար, 1 փողոց, 1-ին փակուղի 3/5 հասցեում գտնվող, 11-011-0007-0057 կադաստրային ծածկագրով հողամասի ճշտված սահմանների հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025ASKL79:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: