Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 հոկտեմբերի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՎԱՐԴ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՍԵՓ ԲԱԲԿԵՆԻ ԲՐՈՒՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ օրենքի ժառանգության իրավունքի  թիվ 18084, թիվ 18085, թիվ 18086 վկայագրերը՝ տրված 18.10.2024թ.-ին և հաշվի առնելով 18.09.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Պառավաքար, 13 փողոց, 1 նրբանցք, 8 տուն հասցեում գտնվող բնակելի տունը և անասնաշենքը՝ 112.97 ք.մ ընդհանուր մակերեսով, կառուցված 1955-1970թ.թ. և օրինական հատկացված 11-054-0030-0005 ծածկագրով, 0.32 հա մակերեսով  տնամերձ հողամասը և նրան կից 0.00193 հա մակերեսով տնամերձ հողամասը  ճանաչել Նվարդ Անուշավանի Գրիգորյանի, ծնված՝ 29.02.1948թ., և Հովսեփ Բաբկենի Բրուտյանի, ծնված՝ 27.08.1971թ., սեփականությունը:

Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,

3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Նվարդ Անուշավանի Գրիգորյանի և Հովսեփ Բաբկենի Բրուտյանի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էմմա Մելիքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner