Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք, Այգեձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող 180,68 /հարյուր ութսուն ամբողջ վաթսունութ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 168,76 /հարյուր վաթսունութ ամբողջ յոթանասունվեց հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոտեխսպասարկման կետը, 569142 /հինգ հարյուր վաթսունինը հազար հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 929,1 /ինը հարյուր քսանինը ամբողջ մեկ տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 198200 /մեկ հարյուր իննսունութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Մելիս Օնիկի Եղիազարյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: