Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Իծաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-031-0109-0006 ծածկագրով, 0.33532 հա մակերեսով վարելահողը աճուրդով օտարելու համար: 2.Մեկնարկային գինը սահմանել`340,000 (երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ: |