Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Իծաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 11-031-0001-0009 ծածկագրով, 0,5175 հա մակերեսով արոտավայր հողամասը:
2.Սահմանել 0,5175 հա մակերեսով արոտավայր հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 11 000 /տասնմեկ հազար/ՀՀ դրամ:
|