Բերդ համայնքի, Տավուշ գյուղի 18փ., տուն 24 հասցեի բնակչուհի Ռոզա Աշոտի Սմբատյանը դիմել է իրեն իր անչափահաս թոռան՝ Սմբատ Պավելի Գասպարյանի ծնված՝ 07.02.2016թ., նկատմամբ խնամակալ նշանակելու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 134-րդ, 135-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33, 34,36,37-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով, Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ և հաշվի առնելով, որ Ռոզա Աշոտի Սմբատյանը չափահաս գործունակ է, բարոյական և անձնական այլ հատկանիշները բնութագրվում են դրական, հանդիսանում է անչափահասի հարազատ տատը, իսկ անչափահասը բնակվելու է Ռոզա Աշոտի Սմբատյանի հետ համատեղ, նրա խնամքի ու դաստիարակության հարցերով զբաղվելու է Ռոզա Սմբատյանը
որոշում եմ՝
1.Բերդ համայնքի, Տավուշ գյուղի 18փ., տուն 24 հասցեի բնակչուհի Ռոզա Աշոտի Սմբատյանին /ծնված՝ 10.12.1962թ./ նշանակել անչափահաս թոռան Սմբատ Պավելի Գասպարյանի /ծնված՝ 07.02.2016թ./ նկատմամբ խնամակալ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: