Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով․
Համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 204-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) <<ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.007 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՄԻՇԱ ԳՐԻԳՈՐԻ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> վերնագրի մեջ ավելացնել Մանիշակ Մելիքի Աբգարյանի անունը և որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2)Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Մաշտոցի փողոց, 49/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասերից 0.007 հա մակերեսով հողամասը՝ բնակելի տանը սպասարկման տարածք տրամադրելու նպատակով, 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Միշա Գրիգորի Աբգարյանին և Մանիշակ Մելիքի Աբգարյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: