Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 288
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՀԵՍՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՀՈՂԱՄԱՍՈՎ <<ԷԿՈ ԳԱՐԴԵՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ>> ՍՊԸ-ԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

Համայնքի ավագանին որոշում է`

1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր 19 փողոց, թիվ 5 պահեստ հասցեում գտնվող 98,1 ք.մ ընդհանուր մակերեսով արտաքին և 75,5 ք.մ մակերեսով ներքին չափերով պահեստները և պարիսպը՝ 105164/մեկ հարյուր հինգ հազար հարյուր  վաթսունչորս/ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 0,10713 հա մակերեսով հողամասը՝ 372531 /երեք հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, որից՝ 294,3ք,մ մակերերեսը՝ 41762/քառասւնմեկ հազար յոթ հարյուր վաթսուներկու/ՀՀ դրամ, իսկ 777,0 ք.մ մակերերեսը՝ 330769/երեք հարյուր երեսուն  հազար յոթ հարյուր վաթսունինը/ՀՀ դրամ կադաստրային արժեքներով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝  <<Էկո Գարդեն արտադրական կորպորացիա>> ՍՊԸ-ին:

2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner