Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդմածի 1 մասի 8 րդ կետով և հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Համայնքի ավագանին որոշում է`
1.Հիմք ընդունելով Գագիկ Սամվելի Չատյանի և Արմենուհի Լորիսի Միրզոյանի դիմումը, տալ համաձայնություն Բերդ համայնքի, Այգեձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող Գագիկ Սամվելի Չատյանի և Արմենուհի Լորիսի Միրզոյանի սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր, 15 փողոց, 14/1 հողամաս հասցեում գտնվող, 0.05302 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գորժառնական նշանակության անշարժ գույքին՝ ընդլայնման նպատակով, ՀՀ Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Այգեձոր, 15 փողոց, 14/2 հողամաս հասցեում գտնվող, 0.03171 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 150 000 / մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Գագիկ Սամվելի Չատյանին և Արմենուհի Լորիսի Միրզոյանին:
2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: |