Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետեր, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումներով, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Վերին Կարմիր Աղբյուր գյուղ, 2 փողոց, 5/1 առևտրի սրահ հասցեում գտնվող և Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող 0.00468 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում Դավիթ Վիկտորի Ղավալյանի կողմից իրականացված 46.8ք.մ մակերեսով արտաքին չափերով և 40.62ք.մ մակերեսով ներքին չափերով ինքնակամ շինությունը՝ առևտրի սրահը համարել Բերդ համայնքի սեփականություն և ճանաչել օրինական, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2023435Y88:
2.Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած Դավիթ Վիկտորի Ղավալյանին`սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու շինությունը` 46.8ք.մ մակերեսով արտաքին չափերով և 40.62ք.մ մակերեսով ներքին չափերով` 265778/երկու հարյուր վաթսունհինգ հազար յոթ հարյուր յոթանասունութ/ՀՀ դրամ և հողամասը` 0,00468 հա մակերեսով, 10193 /տասը հազար հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից։