Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեբերի 23-ի N 217-Ն որոշման և հիմք ընդունելով <<Նաիրա Ադամյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 01-ի N 2524/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Նաիրա Ադամյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Ռոմանոս Մելիքյան փողոցի թիվ 38/1 հասցեում գտնվող 18 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 268 կցվում է):
2.<<Նաիրա Ադամյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Նաիրա Ադամյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: