Ղեկավարվելով 2010 թվականի հունիսի 24 ին ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի 16-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ նշված հողամասը /ծածկագիր՝ 11-014-0505-0008/ չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի առաջացնում սերվիտուտ, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 10.09.2024 թվականի 391-Ա որոշումը, որոշում եմ՝
1. 10 տարի ժամկետով, մրցութային կարգով, վարձակալությամբ տրամադրելու Բերդ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ գյուղ Արծվաբերդ, 11-014-0505-0008 ծածկագրով, 0.2248 հա մակերեսով արոտավայրը:
2. Հողամասի վարձակալության մեկնարկային գին սահմանել 6 000 /վեց հազար/ ՀՀ դրամ:
3. Կազմված գործը ներկայացնել Տավուշի մարզպետարան՝ եզրակացություն ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: