Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման 1-ին կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, որոշում եմ`
1.Ձևակերպել կառուցապատող Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացված Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Զ. Անդրանիկի փողոց, 10 հասցեում գտնվող, ցերեկային կենտրոնի կառուցման շինարարության շահագործման փաստագրումը։
2․ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը պարտավոր է Բերդի համայնքապետարանի 900385000048 հաշվեհամարին մուծել 80000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շահագործման փաստագրման համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելուն օրվանից: