Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդմածի 1 մասի 8 րդ կետով և հաշվի առնելով, որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 17 ապրիլի 2025 թվականի N 42-Ա որոշումը, որոշում եմ՝
1. Բերդ համայնք, Նավուր գյուղ, 5 փողոց, 2 փակուղի, 4/1 հողամաս հասցեում գտնվող, Կամո Ռաֆիկի Մարդանյանի սեփականությունը հանդիսացող 0.0922 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին՝ ընդլայնման նպատակով, 0.01853 հա մակերեսով, 11-046-0046-0015 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Կամո Ռաֆիկի Մարդանյանին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Կամո Ռաֆիկի Մարդանյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կամո Ռաֆիկի Մարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: