Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 61, 67-70-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերով, համայնքի ավագանու 23.05.2024թ. N 334-Ա որոշումը, ինչպես նաև 26.07.2024թ.տեղի ունեցած մրցույթի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ՝
1.Հաստատել՝ 26.07.2024թ. կայացրած մրցույթի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և 2/, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.80484 հա մակերեսով, 11-010-0359-0221 ծածկագրով վարելահողը՝ 13650 /տասներեք հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.85049 հա մակերեսով, 11-010-0359-0222 ծածկագրով վարելահողը՝ 14700 /տասնչորս հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ դրամ տարեկան վարձավճարով, և Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.3446 հա մակերեսով, 11-010-0359-0223 ծածկագրով արոտավայրը՝ 3675/երեք հազար վեց հարյուր յոթանասուն հինգ/ ՀՀ դրամ դրամ տարեկան վարձավճարով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տավուշի մարզի, Բերդ համայնքի, գյուղ Այգեձորի բնակիչ Անդրանիկ Գրիգորի Դավթյանին գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով: Տարեկան ընհդհանուր վարձավճարը սահմանել 32025 /երեսուներկու հազար քսանհինգ դրամ/ ՀՀ դրամ:
2.Վարձակալի հետ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
3.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է վարձակալի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարձակալին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: