Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկություն, Բերդ համայնքի ավագանին՝ 1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Բերդ համայնքի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող 11-061-0030-0002-001 ծածկագրով, թիվ 8-րդ փողոց, 2 մշակույթի տուն շենքի տանիքից մի մասը՝ 150 ք.մ ընդհանուր մակերեսով, վարձակալությամբ, առանց մրցույթի, ամսական 30000/երեսուն հազար/ ՀՀ դրամ հաշվարկով, տարեկան 360000 /երեք հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով, տրամադրել <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ին՝ կապի ծառայություններ մատուցելու նպատակով, կնքել վարձակալության պայմանագիր:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |