<<Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ
1.Բերդ համայնքի, Արծվաբերդ գյուղի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 11-014-0505-0001 ծածկագրով հողամասից առանձնացվող, 0.45256 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը գրանցել Հայաստանի Հանրապետության անունով:
2.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 12.06.2025 թվականի 692-Ա որոշումը:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: