ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի (Բաղադրիչ 2) շրջանակում մայիսի 27-ին Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում կայացել է ենթածրագրի գաղափարի ընտրության ժողով:
Քննարկմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, Վերին Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը, Բերդի համայնքապետարանի ծրագրերի տնտեսական պատասխանատու Մհեր Պապյանը:
Ներկաների քվեարկության արդյունքում ընտրվել է համայնքում ոռոգվող հողատարածքների ավելացման գաղափարը: