Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Չինչին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-052-0201-0001 ծածկագրով անշարժ գույքից առանձնացվող , 1.0011 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: |