Ղեկավարվելով 2010 թվականի հունիսի 24-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի 16-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ նշված հողամասը /ծածկագիր՝ 11-010-0250-0005/ չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի առաջացնում սերվիտուտ, ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն 10 տարի ժամկետով, մրցութային կարգով, վարձակալությամբ տրամադրելու Բերդ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ գյուղ Այգեձոր, 11-010-0250-0005 ծածկագրով, 0.1 հա մակերեսով արոտավայրը:
2. Հողամասի վարձակալության մեկնարկային գին սահմանել 5 000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
3. Կազմված գործը ներկայացնել Տավուշի մարզպետարան՝ եզրակացություն ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: