Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերով, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման, որոշում եմ`
1.11-002-0100-0001 ծածկագրով, 0.17 հա մակերեսով և 11-002-0100-0036 ծածկագրով, 0.00432 հա մակերեսով անշարժ գույքերը միավորել որպես՝ մեկ միավոր անշարժ գույք և տրամադրել` Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, Զ. Անդրանիկի փողոց, 16 բնակելի տուն:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: