Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Տավուշ 1-ին փողոց 31 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի N6 սենյակը՝ 18.2 ք.մ, N7 սենյակը՝ 16.2 ք.մ, N8 սենյակը՝ 8.08 ք.մ, N9 սենյակը՝ 8.74 ք.մ, N10 սենյակը՝ 7.59 ք.մ, N11 սենյակը՝ 10.8 ք.մ, ընդհանուր՝ 69.61 ք.մ մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամին՝ Ծիլի Ծով տեղական ակտիվ խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով գրասենյակային տարածք:
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 30 հունիսի 2023 թվականի թիվ 144-Ա որոշումը:
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշմանընդունմանմասին իրազեկելուօրվան հաջորդողօրվանից: