Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1887 և թիվ 1889 վկայագիրը՝ տրված 29.08.2024թ.-ին, «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից, և հաշվի առնելով 09.07.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Չորաթան, 1 փողոց, 4 փակուղի, 8 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը և օժանդակ շինությունները՝ 317.88ք.մ ընդհանուր մակերեսով, կառուցված 11962-1970թթ. և օրինական հատկացված 11-053-0036-0017 ծածկագրով, 0.19 հա մակերեսով տնամերձին կից 0.05 հա հողամասը ճանաչել Հակոբ Սերգոյի Ուդումյանի ծնվ. 03.10.1955թ. սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հակոբ Սերգոյի Ուդումյան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: