Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով, ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 545 և թիվ 547 վկայագրերը, տրված 13.05.2025թ.-ին և հաշվի առնելով 22.05.2025թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, Սայաթ-Նովայի փողոց, 14/1 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը ընդհանուր՝ 69.72 ք.մ ներքին մակերեսով, և օրինական հատկացված 11-002-0139-0007 ծածկագրով, 0.06 հա մակերեսով տնամերձ հողամասը և այդ հողամասին կից 0.01076 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Սևան Ռուբենի Մելիքբեկյանի, ծնվ.՝ 16.03.1960թ. սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սևան Ռուբենի Մելիքբեկյանի կողմից:
5. Առկա է 35.34 ք.մ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ՝ ծածկ, զուգարան և պարիսպներ, որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: