Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 22-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2023 թվականի տեղական բյուջենիփոփոխություններըհաստատելու մասին>> N 73-Ն որոշման մեջ և հավելվածներում 1 – ում և 6 – ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
Քանի որ 6 սահմանապահ գյուղերի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային գումարը նվազել է 29431.5 հազար դրամով, ապա բյուջեի եկամտային մասի Կապիտալ ներքին դրամաշնորհներ (տող 1260) հոդվածից նվազեցնել նույն չափով: Բյուջեի եկամտային մասի Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ (տող 1380) հոդվածը ավելացնել 260.0հազար դրամով՝ որպես մասնավոր անձի նվիրատվություն:
Ծախսային մասի Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն հոդվածի Փողոցների լուսավորություն տողը նվազեցնել 29431.5հազար դրամով: Արտադպրոցական դաստիարակություն հոդվածը ավելացնել 260.0հազար դրամով՝ մարզադպրոցի գույք ձեռք բերելու նպատակով:
1) որոշման 1-ին մասի 1-ին կետում «1515569.1» թվերը փոխարինել «1486397.6» թվերով. 2) որոշման 1-ին մասի 2-րդ կետում «1649184.2» թվերը փոխարինել «1616985.7» թվերով: |