Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Այգեձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-010-0359-0021 ծածկագրով, 0,80484 հա մակերեսով վարելահողը, 11-010-0359-0223 ծածկագրով, 0.3446 հա մակերեսով արոտավայրը, 11-010-0359-0222 ծածկագրով, 0.85049 հա մակերեսով վարելահողը:
2.Սահմանել 0.80484 հա մակերեսով վարելահողի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 13 000 /տասներեք հազար/ՀՀ դրամ, 0.3446 հա մակերեսով արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 3 500 /երեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 0.85049 հա մակերեսով վարելահողի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 14 000 /տասնչորս հազար/ ՀՀ դրամ: