Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդմածի 1 մասի 8 րդ կետով և հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշում եմ 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող Դավիթ Մհերի Մեժլումյանի սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաքում գտնվող 11-002-0086-0015 ծածկագրով, 0.15 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողամասին՝ ընդլայնման նպատակով, 11-002-0086-0024 ծածկագրով 0.06432 հա մակերեսով գյողատնտեսական նշանակության վարելահողը 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Դավիթ Մհերի Մեժլումյանին:
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 23 մայիսի 2024 թվականի N 341-Ա որոշումը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: |