Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 2017 թվականի հունիսի 9-ի ՀՀ օրենքի 1-ին հոդվածով և 18.53 հավելվածով, Բերդհամայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Իծաքար բնակավայրում կառուցված գազաֆիկացման համակարգի գազատար խողովակը՝ D=63.0մմ, L=1275.2մ տվյալներով, սեփականության իրավունքի վկայական՝ N13112023-11-0040, գույքը ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
2. Տալ համաձայնություն Բերդ համայնքի գույքացանկում ընդգրկված գազատար խողովակը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տավուշի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին (ԳԳՄ), ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրի գազաֆիկացման և գազամատակարարման նպատակով: